Բավ է պառակտվել
31-10-2013 16:46

Բախում Երևանի քաղաքապետարանի մոտ

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ ակտիվիստների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Ոստիկանները նրանց արգելել են մուտք գործել քաղաքապետարանի շենք՝ մասնակցելու ավագանու այսօրվա նիստին, գրում է «7or.am»-ը:

Մինչ այդ, «100°» կարգախոսի ներքո, ի նշան բողոքի` ակտիվիստներն իրենց մեքենաները կայանել են քաղաքապետարանի դիմաց:

Իսկ բախման ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքապետարանի մոտ տևական ժամանակ նստացույց իրականացրած Վահագն Մինասյանին և Դվին Իսանյանսին: