07-03-2014 14:46

՛՛ Ես էնքան կամ, որ դուք չեք կարող պատկերացնել՛՛. Փոխոստիկանապետը՝ ակտիվիստներին

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության մոտ բավականին շատ մարդ կա: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունը նախարարության շենքի առաջ ակցիա է կազմակերպել ի դեմս կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի:
ՀՀ Ֆինանսների նախարարության մոտից բերման ենթարկված ակտիվիստներին աջակցելու նպատակով դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին գնալուց առաջ կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները նախարարության շենքի առջև մանրադրամներ նետեցին և ասեցին ՝ ՛՛Դրամի մեռած եք, իջեք հավաքեք՛՛: 

Իսկ ահա Կառավարության շենքի մոտ ակտիվիստները միջամատ ցույց տվեցին ու գոռացին՝ ամո՛թ: Ակտիվիստներն անցորդներին կոչ են անում իրենց միանալ: Իսկ ահա ակտիվիստներից մեկը ոստիկաններին որպես խախաղության նշան ձնծաղիկներ բաժանեց:

Ակտիվիստներից մեկը Երևանի փոխոստիկանապետին հարցրեց ՝«Պարոն Օսիպյան, դուք էդքան կաք, որ ֆինանսների նախարարին ասեք՝ իջնի», որին ի պատասխան Օսիպյանն ասաց. «Ես էնքան կամ, որ դուք չեք կարող պատկերացնել»։
Նշենք, որ բերման են ենթարկվել 3 հոգի: Նրանց նկատմամբ արձանագրություն է կազմվել վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով։