Բավ է պառակտվել
18-04-2016 08:03

Ղարաբաղյան սրացումը պատերազմի նոր օջախ ստեղծելու փորձ է.Բաստրիկին

Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին սրացումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի ընդդիմադիր ուժերը շարունակում են փորձերը՝ ՌԴ հետ սահմանին պատերազմի օջախ ստեղծելու ուղղությամբ, համարում է ՌԴ Քննչական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: «Վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում վկայում են այն մասին, որ Ռուսաստանի ընդդիմադիր ուժերը նորից փորձում են սասանել հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղությունը ու ստեղծել ևս մեկ պատերազմի օջախ Ռուսաստանի հետ սահմանին»,- գրել է Բաստրիկինը: