Բավ է պառակտվել
07-05-2015 13:13

Բաշար Ասադը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով Նահատակների օրվա կապակցությամբ Դամասկոսում այցելել էր ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների երեխաները, խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Ասադը նշել է, որ օսմանցիների հանցագործություններն այդ ժամանակ չեն սահմանափակվել ազգայնականների ոչնչացմամբ. նրանք նողկալի մեղքեր են գործել միլիոնավոր հայերի, ասորիներ և Օսմանյան կայսրությունում բնակվող այլ փոքրամասնությունների նկատմամբ, իսկ այժմ այդ կոտորածները կրկնվում են տարբեր գործիքներով և անուններով: «Այն ժամանակ օսմանցի Ջեմալ փաշան էր դահիճը, ով տվել էր սպանելու հրամանները, իսկ այժմ Էրդողանն է, ով իրականացնում է այդ հանցագործությունները»,-ասել է Սիրիայի նախագահը: Հիշեցնենք, որ 1916 թվականի մայիսի 6-ին Ջեմալ փաշայի հրամանով Դամասկոսում և Բեյրութում մահապատժի ենթարկվեցին 6 արաբ ազգայնականներ: Ամեն տարի նույն օրը Սիրիայում և Լիբանանում նշվում է Նահատակների օրը: