Բավ է պառակտվել
25-05-2016 14:32

BASE Fest 2016-ը Հայաստանում

Առաջին անգամ է Հայաստանում !! Առաջին անգամ աշխարհում !! Go2Armenia Ընկերությունը պատիվ ունի ձեր ուշադրությանը ներկայացնել հատուկ նախագիծ, որի նմանը, Հայաստանում դեռ չի իրականացվել:
Base Fest փառատոնը նպատակ ունի էապես բարձրացնել զբոսաշրջային հոսքը: BASE Փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա Հայաստանում 2016թ. հունիսի 5-10-ը, ողջ աշխարհում հայտնի Base Jumper-ների վաթսուն հոգանոց խումբը թռիչքներ կկատարեն 320 մետր բարձրությունից` «Տաթևի թևեր» ճոպանուղու խցիկներից:
Հունիսի 5-ի առավոտյան Հանրապետության հրապարակում, Ձեզ կսպասեն հարմարավետ ավտոբուսներ, որոնք առավոտյան հենց ժամը 8-ին աշխարհում ամենաերկար ճոպանուղու տակ դեպի արկածների ու աննկարագրելի ուրախության գիրկը կուղևորվեն:
Դուք նաև կարող եք մեզ միանալ ձեր սեփական մեքենաներով: Այս դեպքում, մեր հանդիպումը տեղի կունենա ժամը 12.00-ին, Տաթևատուն ռեստորանի մոտ, որտեղ Ձեզ կսպասեն բազմաթիվ անակնկալներ և շոու ծրագիր:
- DJ Karo Pillz-ի կրակոտ կատարումը;
- Street workout;
- Արշավներ,ինչպես նաև օթյակներ, որտեղից կարող եք հետևել թռիչքներին
- Խաղահրապարակներ;
- food court
- Ուղիղ հեռարձակում ռադիո АВРОРА-ի եթերով
և շատ ավելին ...