Բավ է պառակտվել
06-11-2014 09:10

Մարդիկ 1000 դոլար ծախսում են բարեգործության, 10.000 դոլար՝ այդ քայլը գովազդելու վրա

«Վերջերս հերթական պաշտոնյան, ի պատասխան մեր քննադատության, տվեց «ավանդական» հարցը՝ «իսկ դու գիտե՞ս՝ ես ինչեր եմ արել էս ժողովրդի հմար»: Հենց որ որևէ մեկը՝ նախկին կամ ներկա իշխանավորը, մեծահարուստը, մշակույթի գործիչը նման հարց է հնչեցնում՝ վերջ, նրա արածներն ինձ համար, համենայնդեպս, այլևս կոպեկի գին չունեն: Որովհետև իրականում արվում էր ոչ թե «ժողովրդի հմար», այլ դրա մասին ասելու նպատակով: 
Նույնը, այսպես կոչված, «բարեգործությունը»: «Մեծ բարերարը» կարող է 1000 դոլար ծախսել, ասենք, դպրոցին համակարգիչ նվիրելու համար և հետո 10.000 դոլար՝ այդ քայլը գովազդելու վրա: Հետևաբար, ինքը՝ արարքը, այնքան էլ կարևոր չէ, որքան այն «թատերական էֆեկտը», որը նրանից ակնկալվում է ստանալ: Նման մոտեցումն, իհարկե, նոր չէ՝ դարերի պատմություն ունի»,–գրում է «Առավոտ»-ի խմբագիրը։