Բավ է պառակտվել
19-06-2014 10:12

Մաքսային միությունում հավանական է արգելել են բարձրակրունկ կոշիկները


Ռուսաստանում «Սպռավեդլիվայա Ռոսսիյա» (Справедливая Россия) կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը դիմում է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին. դրանում պատգամավորը պահանջում է նոր օրթոպեդիկ պահանջներ ներկայացնել կոշկին, ինչը կարող է հանգեցնել տակացուներով ու բարձրակրունկ կոշկի արգելմանը: Տրամաբանորեն Մաքսային միության անդամ երկրներում կարող են արգելվել կեդերը և բարձրակրունկ կոշիկները, հայտնում է Взгляд-ը: Ըստ Միխեևի՝ բնակչության 40%-ը տառապում է հարթաթաթությունից: Դրա հետևանքով այս տարի շատ տղաներ հենց հարթաթաթությամբ հանդերձ են զորակոչվել Ռուսաստանում: Նա նշել է, որ տղամարդկանց համար վտանգավոր են կեդերը, լոուֆերները, մոկասինները: Մաքսային միությունը ներկայում պահանջներ է ներկայացնում կոշկի դետալներին, անջրաթափանցությանը, քիմիական բաղադրությանը, սակայն բիոքիմիական և օրթոպեդիկ բնույթի պահանջներ չեն ներկայացվում:
Միությունում հավանական է արգելել են բարձրակրունկ կոշիկները