Բավ է պառակտվել
12-04-2014 12:17

800 բարդի է տնկվում Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում

Համաքաղաքային ծառատունկի ընթացքում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասից մինչև Փոքր Մհեր կրթահամալիր ընկած ճանապարհահատվածում տնկվում է 800 արագաճ կանադական բարդի։ Տարածքի ծառապատման նպատակը տվյալ տեղանքում անտառպաշտպան շերտ ձևավորելն է։
Ծառատունկին մասնակցում են Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի, կանաչապատող ընկերության, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ։