Բավ է պառակտվել
11-05-2015 09:49

Մանչեսթերում բարն անվանակոչվել է՝ ի պատիվ հայ մրգավաճառի

Մանչեսթերի Դիդսբերի արվարձանի արևմուտքում գտնվող հնագույն բարն անվանակոչվել է՝ ի պատիվ հայ մրգավաճառի։ Նշվում է, որ այն նախկինում խանութ է եղել, որի ներգաղթյալ սեփականատերը 1890-ականներին էկզոտիկ մրգեր է վաճառել։ 

Բերթոն փողոցի վրա տեղակայված George Charles The Fruiterer The Fruiterer բարը կբացվի մայիսին։ Ջորջ Չարլզը Հայաստանից Մանչեսթեր էր տեղափոխվել և ամուսնացել անգլուհու հետ մինչ խանութը բացելը։ Փաբի մենեջեր Բեն Բրաունի խոսքով՝ ինքը հակված է հաստատությունը մրգավաճառի անունով կոչել, քանի որ նրա խանութը 1890 թվականին եղել է Բերթոն փողոցի ծանրության կենտրոնը։