Բավ է պառակտվել
19-05-2014 19:28

Բաքվում կանայք դաժան ծեծի են ենթարկել պահպանության ծառայության աշխատակիցներին

Բաքվում «Ազերիգազ» ընկերության աշխատակցուհիների կողմից կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է պահպանության ծառայության աշխատակիցների հետ բախումներով:

Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ պիկետ կազմակերպած կանանց ընդունել են եւ լսել նրանց խնդիրները:

«Ազերիգազի» աշխատակցուհիները խնդրել են բողոք գրել նախագահ Իլհամ Ալիեւի անունով, որից հետո նախագահի աշխատակազմի աշխատակիցները զանգահարել են «Ազերիգազ»-ի ղեկավար Աքփեր Գաջիեւին, վերջինս էլ խոստացել է ընդունել ու լսել ակցիայի մասնակիցներին:

Աքփեր Գաջիեւը, սակայն հրաժարվել է ընդունել «Ազերիգազի» աշխատակցուհիներին, որի պատճառով կոնֆլիկտ է ծագել կանանց եւ պահպանության ծառայության աշխատակիցների միջեւ: Արդյունքում կանայք դաժան ծեծի են ենթարկել պահպանության ծառայության աշխատակիցներին եւ ներխուժել շենք: «Ազերիգազի» ղեկավար Գաջիեւին շտապ դուրս են բերել շենքից:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան կապվածէ ընկերության աշխատակիցներին ազատելու հետ: