Բավ է պառակտվել
08-05-2014 15:01

Բաքվում այրել են ՀՀ դրոշը

Բաքվի կենտրոնում մայիսի 8-ին այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ներկայացուցիչները փորձել են այրել Հայաստանի դրոշը: Ըստ haqqin.az-ի՝ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են «Շեհիդների ծառուղի», որտեղ նրանցից մի քանիսը փորձել են այրել Հայաստանի դրոշը:

Ծառուղում հերթապահող ոստիկանները միջամտել են եւ կանխել, ինչը իրավապահների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախման պատճառ է դարձել:

Իրարանցումից օգտվելով, կանանցից մեկն այնուամենայնիվ հաջողացրել եւ այրել է դրոշը: