Բավ է պառակտվել
08-01-2014 20:55

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի քննարկում Վրաստանում

Trend գործակալությունը հաղորդում է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում այսօր աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել՝ նվիրված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծին։

Հանդիպումն անցել է երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ և այդ ընթացքում ներկայացվել է 2013թ.-ին երկաթգծի կառուցման ընթացքի մասին հաշվետվությունն ու քննարկվել այն քայլերը, որոնք նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը նախատեսում է Մարաբդա-Կարցախի 153 կիլոմետրանոց հատվածի վերակառուցում և 27 կիլոմետրանոց հատվածի շինարարություն, որն Ախալքալաքից հասնելու է Թուրքիայի սահման։

Առաջիկայում նախատեսված է վրաց-ադրբեջանական երկկողմ հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են ֆինանսական և տեխնիկական հարցեր։