Բավ է պառակտվել
11-07-2014 15:40

Հայաստանում գործազուրկ է 18-30 տարեկանների 18,7%-ը.մասնագետ

«1987 թվականից սկսած աշխարհը հուլիսի 11-ը նշում է որպես բնակչության օր: Հենց 1987-ին Երկիր մոլորակի բնակչությունը հատեց հինգ միլիարդի սահմանը: Օրվա  խորհուրդն այն է, որ ամեն տարի այս օրն ընտրվում է մի թեմա, և ամբողջ տարվա ընթացքում ավելի շատ ուշադրություն է դարձվում այդ խնդրին: Այս տարվա թեման ներդրումն է երիտասարդության մեջ», -այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: բանխոսի խոսքով՝ բնակչության մեկ քառորդը, կամ 1,8 միլիարդ մարդ մինչև 24 տարեկան է: Հայաստանում մինչև 24 տարեկան երիտասարդները 16,5%-ն են կազմում, կամ 500 000 մարդ: Լինելով երկրագնդի շարժիչ ուժը, երիտասարդներն ունեն լուրջ խնդիրներ: «Հայաստանում նույնպես իրավիճակը մտահոգիչ է, մինչև 24 տարեկանների շրջանում այն կազմում է 34%.: Հայաստանում գործազուրկ է 18-30 տարեկանների 18,7%-ը, 20-24 տարեկանների մինչև 23,4%-ը, այն դեպքում, երբ հանրապետությունում գործազրկության միջին մակարդակը կազմում է 15,4 %»-ընդգծեց մասնագետը: Գարիկ Հայրապետյանն անդրադառնալով ամուսնական միջին տարիքի վերջին ցուցանիշներին նշեց, որ եթե 2001թվականին միջին ամուսնական տարիքը կանանց համար 22,8-ն է, իսկ տղամարդկանց համար` 26,9-ը, ապա 2012-ին` կանանց համար այն 25,3-ն է, իսկ տղամարդկանց համար` 28,8-ը: