Բավ է պառակտվել
27-01-2017 14:16

Պրեմիում դասի հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է թանկարժեք մետաղներից և քարերից ոսկերչական քարտեր

Պրեմիում դասի հաճախորդների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է բացառիկ առաջարկ՝ Rosan Diamond ընկերության թանկարժեք ոսկերչական քարտեր, բաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը:

Rosan Diamond Art Collection քարտերի hավաքածուն ոսկու, թանկարժեք քարերի ու մարգարիտի օգտագործմամբ, լավագույն ոսկերիչ-վարպետների ձեռքի աշխատանք է:

«Art Collection քարտերը, որոնք իրենցից ներկայացնում են բացարիկ ոսկերչական իրեր և պատրաստվում են մեկ օրինակով, կարելի է ձեռք բերել ինչպես Rosan Diamond ընկերության քարտերի առկա հավաքածուից, այնպես էլ քարտերը կարող են պատրաստվել յուրաքանչյուր հաճախորդի անհատական պատվերով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Քարտը աշխատում է Visa Infinite վճարային հարթակի վրա և ներառում է ծառայությունների փաթեթ, որն առաջարկվում է տվյալ վճարահաշվարկային համակարգը և ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Rosan Diamond Art Collection քարտը թույլ է տալիս վճարել ծառայությունների և գնումների դիմաց ցանկացած POS-տերմինալի միջոցով: Քարտն ունի չիպ, իսկ մագնիսական շերտը, անհատականացման տեսողական տարրերը և CVV կոդը բացակայում են` դարձնելով քարտը ավելի անվտանգ։

Բանկոմատներից օգտվելու, ինչպես նաև ինտերնետում գնումներ կատարելու համար կարելի է օգտագործել companion-պլաստիկ քարտ, որը տրվում է ի լրումն Art Collection ոսկերչական քարտի:

Հաղորդագրության համաձայն, Art Collection քարտերը չունեն վավերականության ժամկետ և կարող են օգտագործվել մի քանի սերունդների կողմից: Նման եզակի հատկություններ քարտին ապահովում է չիպի գործողության ժամկետը լրանալուց հետո դրա փոխելու հնարավորությունը:

Մանրամասն տեղեկություններին համար կարելի է զանգահարել (+37410) 58-59-85 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: