Բավ է պառակտվել
02-12-2016 16:39

«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար

Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար, հաղորդում է ֆոնդի մամուլի ծառայությունը: Նախաձեռնության շրջանակում ֆոնդը հայտարարում է կոնֆետներ և քաղցրավենիք հավաքելու մասին` երեխաների համար ամանորյա փաթեթներ պատրաստելու նպատակով: Նախաձեռնությունը սկսվել է դեկտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը:


«Կոնֆետները կարելի է բերել Հայ օգնության ֆոնդի գրասենյակ՝ ք. Երևան, Խորենացի 22 հասցեով: Արկղեր տեղադրվելու են նաև մի շարք կազմակերպություններում Երևանում և Գյումրիում», - նշվում է հաղորդագրության մեջ: Նախաձեռնության նպատակն է հանրության ուշադրությունն ուղղել Գյումրու տնակներում ապրող անապահով ընտանիքների խնդիրների վրա: