Բավ է պառակտվել
14-11-2014 07:52

Բան Կի Մունը Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպից հետո. hայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նրա խոսքերով՝ գլխավոր քարտուղարը «կիսում է լուրջ մտահոգությունը», որը հայտնել էին ԵԱՀԿԻ Մինսկի խմբի ներկայացուցիչները Ռուսաստանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, և կողմերին հիշեցնում է «հրադադարի մասին համաձայնագիրը պահպանելու և հարգելու» անհրաժեշտության մասին: «Գլխավոր քարտուղարը նաև բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրացմանն ու հանձնառու մնալ իրենց պարտականություններին՝ հակամարտության խաղաղ լուծման համար»,- ասել է նա: