Բավ է պառակտվել
20-09-2014 14:18

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին

 

 


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,
Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ:
Հարավ-օսիական եղբայրական ժողովուրդն անցել է դեպի անկախություն տանող դժվարին ուղի՝ զենքը ձեռքին պաշտպանելով իր պատիվն ու ազատությունը: Հարավային Օսիայի փառավոր որդիների ու դստրերի հայրենասիրությունն ու անձնազոհությունն արժանի են ամենաբարձր գնահատանքի:
Այսօր Հարավային Օսիան մտել է իր պատմության մի նոր փուլ՝ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով զարգացնելով ու ամրապնդելով իր անկախ պետականությունը, բարձրացնելով քաղաքացիների բարեկեցությունը:
Արցախում բարձր են գնահատում Հարավային Օսիայի հետ բարեկամությունը և համոզված են, որ մեր կապերը առաջիկայում ևս շարունակաբար կզարգանան:
Մեկ անգամ ևս ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն եւ բարօրություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ եղբայրական Հարավային Օսիային»: