Բավ է պառակտվել
02-06-2014 20:19

Բակո Սահակյանը սահմանում զինվորներին պագևատրել է

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագիծ եւ տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը «Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների` ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար:

Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ այսուհետ էլ կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր եւ անվտանգ պահելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: