Բավ է պառակտվել
26-09-2014 13:52

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահրամ Շահինյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությանն առընչվող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության պահանջված լինելը եւ այն խորացնելու պատրաստակամությունը: