Բավ է պառակտվել
16-06-2014 13:27

Բակո Սահակյանը ցավակցել է Գալյա Առուստամյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Գալյա Առուստամյանի ընտանիքին, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Գալյա Առուստամյանի անժամանակ մահվան մասին:

Գալյա Առուստամյանը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նա ճանաչված հասարակական գործիչ էր, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարում: Անգնահատելի է նրա ավանդը զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու եւ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով:
Տիկին Առուստամյանի պայծառ կերպարը միշտ կլինի մեզ հետ»: