08-03-2014 14:04

«Ձեր հմայքով դուք մեր կյանքը դարձնում եք ավելի բարեհաջող ու իմաստալից». Բ. Սահակյան


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ավսած է.
«Թանկագին կանայք,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում մեզ շրջապատող կանանց` մեր մայրերի, տատիկների ու քույրերի, կանանց ու դուստրերի նկատմամբ, փորձում արտահայտել մեր սերն ու հարգանքը, լինել ավելի ուշադիր ու հոգատար: Փորձում ենք գնահատել ձեր դերն ընտանիքում ու մեր պետության կյանքում և հայտնել մեր խորին երախտագիտությունը:
Առանց ձեզ, սիրելի կանայք, ոչ մի բարի գործ չի կարող հաջողությամբ պսակվել: Ձեր հմայքով դուք մեր կյանքը դարձնում եք ավելի բարեհաջող ու իմաստալից: Եվ մենք կանենք հնարավորը, որպեսզի դուք լինեք միշտ ուրախ ու երջանիկ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ, ձեր երեխաներին ու ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Եղեք առողջ ու գեղեցիկ: Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի ձեր ընտանիքներում եւ մեր հայրենիքում»: