Բավ է պառակտվել
11-11-2014 13:27

Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ և ՀՀ ԶՈՒ զորավարժությունների միասնական ղեկավարման կետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ և ՀՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ:  Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Գերագույն գլխավոր հրամանատարը հետևել է զորավարժությունների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ, այցելել զորավարժություններին մասնակցող մի շարք միավորումների տեղակայման վայրեր:Նախագահն ընդգծել է նման լայնածավալ զորավարժությունների կարևորությունը հայկական զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման և տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյուններից: