Բավ է պառակտվել
29-12-2014 13:25

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է ուղղարկել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
<<Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին:
Վահան Հովհաննիսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում եւ ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, լավ ու բարի անձնավորություն, ով մեծ հարգանք էր վայելում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին եւ մերձավորներին, մաղթում արիություն ու ոգու կորով:
Վահան Հովհաննիսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում>>: