Բավ է պառակտվել
14-01-2015 08:37

Նախագահ Սահակյանն այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 13-ին այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն եւ ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Նախագահը կարեւորել է «Ազատ Արցախ» թերթի դերակատարությունը մեր հանրապետության կյանքում եւ տեղեկատվական դաշտում` նշելով, որ պետությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: