Բավ է պառակտվել
07-05-2015 09:33

Բայդենը և Սարգսյանը կհարգեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը Վաշինգտոնի տաճարում

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի մայիսի 7-ին, Վաշինգթոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի մամուլի ծառայությունից  հայտնել են, որ «փոխնախագահը ներկա կլինի 1915 թվականին հայ ժողովրդի բնաջնջման 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ԱՄՆ-ում համարվում է իր նշանակությամբ երկրորդը: