09-07-2014 12:23

Նուբարաշենի զինվորական ուսումնական կենտրոնը բացվեց

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ, այսօր տեղի ունեցել Նուբարաշենի հրաձգարանի բացման արարողությունը: Բացմանը մասնակեցել է նաև ՊՆ բարձրաստիճան սպայական կազմը:
«Մարտական պատրաստակամության բաղադրիչն ու կարևոր մասը մարտական պատրաստակամության դասընթացներն են: Հենց ուսումնական գործընթացի ընթացքում են ձևավորվում այն հարցերը, որոնք անհրաժեշտ են այսօր զինվորին` ստորաբաժանումների ներդաշնակություն և հմտությունների կատարելագործում: Դրանք ունենալու համար անհրաժեշտ են ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, հրաձգարաններ: Այս հրաձգարանի բացումը հենց այս նպատակին էր ուղղված»,-բացման արարողությանը ելույթում նշեց Սեյրան Օհանյանը: Բացման արարողությունից հետո նորաբաց հրաձգարանում առաջին կրակոցները զինվորների հետ միասին իրականացրեց պաշտպանության նախարարը: