Բավ է պառակտվել
14-06-2014 13:47

Ս. Օհանյանն ու Բ.Սահակյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում նախօրեին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Քննարկվել են սահմանագծում տիրող իրավիճակը, երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության մի շարք հարցեր: