19-02-2016 17:14

ՊԲ 2 զինծառայողներ մահացու հրազենային վիրավորում են ստացել

Փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: