Բավ է պառակտվել
17-09-2015 12:14

Ազնավուրը պատրաստ է իր առանձնատանը ընդունել փախստականների

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը ն Փարիզում տեղի ունեցած համերգը սկսել է «Միգրանտներ» երգով՝ իր աջակցությունը հայտնելով փախստականներին: «Երգը գրվել է 30 տարի առաջ, բայց շարունակում է արդիական լինել: Այն, ինչ կատարվում է փախստականների հետ, ինձ վրա շատ է ազդել: Ես պատկերացնում եմ իմ ծնողներին այս նույն վիճակում, երբ նրանք թողեցին Հայաստանը և գնացին Ֆրանսիա: Այդ պատճառով ես միշտ նրանց կողքին եմ, ովքեր ծեծում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր դրանք փակում են»,- ասել է երգիչը: Ազնավուրը նաև ասել է, որը պատրաստ է իր երկրորդ առանձնատանը ընդունել փախստականներին և տուն կառուցել նրանց համար: «Ես առանց որևէ խնդրի մի քանի ձիթենի կզոհաբերեի»,- ասել է Շ. Ազնավուրը: Նա նշել է, որ փախստականները Ֆրանսիային շատ բան են տվել և դա անվանել է զարմանալի հնարավորություն Ֆրանսիայի համար: Որպես իր խոսքերի օրինակ նա բերել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյին, կոմպոզիտոր Գի Բեարիին: «Ո՞վ գիտի, միգուցե նրանց մե՞ջ է ապագա Ազնավուրը»,- նշել է նա: