Բավ է պառակտվել
15-04-2015 11:44

Ազնավուրը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում

«Ես այնտեղ եմ գնալու, որովհետև հայ ընկերներս չեն հասկանա, եթե չգնամ»,-ֆրանսիական Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելու մասին հարցին, ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: Հարցին՝ Հռոմի Պապի ելույթից հետո կա՞ն արդյոք փոփոխություններ Հայոց ցեղասպանության ընկալումների մեջ, Ազնավուրը պատասխանել է. «Ոչ, բայց ամեն ինչ պետք է փոխվի և հաստատ կփոխվի: Մի օր երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև, չի ցանկանա արյան հետք ունենալ իր ճակատին եկող տարիներին»,-ասել է Ազնավուրը: