06-09-2014 13:18

21-րդ դարում անընդունելի է ցեղասպանություն իրականացնել ժողովրդի նկատմամբ.Ա. Թամոյանը

«21-րդ դարում անընդունելի է ցեղասպանություն իրականացնել ժողովրդի նկատմամբ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը: «Եզդի ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնում են, մի մասը Թուրքիայում են, մի մասը՝ Սիրիայում, Սիրիայի կառավարությունը նրանց օգնում է, չնայած ինքն էլ խնդիրներ ունեցող երկիր է»,- ասաց Ազիզ Թամոյանը: Բանախոսը հարց է բարձրացնում ,թե ինչո՞ւ են լռում, երբ մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում: «Այս իսլամական ալիքը տարածվելու է աշխարհի վրա: Նրանց նպատակը եզդիներին վերացնելը չէ, նրանք նպատակ ունեն իսլամական տերություն ստեղծել»,- հայտարարեց Ազիզ Թամոյանն ու հավելեց, որ այս պահին 2 300 եզդի կին գերության մեջ է, նրանց պետք է փրկել:
Ազիզ Թամոյանը լրատվամիջոցների միջոցով դիմեց նաև այլ երկրների ժողովուրդներին՝ ասելով, թե եթե ուզում են եզդիներին ձեռք մեկնել, այդ գումարները չուղարկել Իրաքի կառավարությանը:
«Դրանք պետք է ուղարկել Իրաքի հյուսիսում գտնվող նրանց սրբավայրը՝ Լալիշ»,- ասաց Ազիզ Թամոյանը՝ նշելով նաև, որ Հայաստանում հաշվեհամար է բացվել, որտեղ նույնպես կարելի է գումարներ փոխանցել. դրանք ուղարկվելու են եզդի ժողովրդին: