Բավ է պառակտվել
18-03-2014 13:44

20 մլն դրամի պետական աջակցություն՝ ազգային փոքրամասնություններին

ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է 2014թ. պետական բյուջեի մասին օրենքով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու մասին հարցը: Ընդհանուր նախատեսված է 20 մլն դրամի պետական աջակցություն:

Այն կստանան Հայաստանի ասորական, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, հրեական, վրացական, քրդական, ուկրաինական համայնքները։
Կից ներկայացված տեղեկանք-հիմնավորման մեջ «իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը» վերնագրի ներքո նշվում է, որ իրավական ակտն ընդունվում է յուրաքանչյուր տարի, որի արդյունքում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները ստացված գումարներն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման նպատակով: