Բավ է պառակտվել
25-03-2014 18:51

ՀՀ ԱԺ-ն հյուրընկալեց համար 112 ավագ դպրոցի աշակերտներին

Այսօր, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Երեւանի Շավարշ Սիմոնյանի անվան համար 112 ավագ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանց հետ բաց դաս անցկացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Վերջինս հյուրերին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, կազմը, օրենքների ընդունման ընթացակարգը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների կառուցվածքն ու գործառույթները: Արտակ Դավթյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին 12-ամյա կրթությանը, դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության քննություններին: ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: