Բավ է պառակտվել
28-01-2014 10:17

Շնորհավոր ծնունդդ Հայոց բանակ

 Այսօր, Հայոց Ազգային բանակի օրն է:

Օր, որի ընթացքում բոլորս ևս մեկ անգամ հիշում ենք նրանց, ովքեր կերտեցին Զինված ուժերի այս օրը, հարգանքի տուրք ենք մատուցում հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին, ինչպես նաև շտապում ենք շնորհավորել ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ծառայել են և շարունակում են ծառայել: 1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որն էլ ազդարարեց Զինված ուժերի ստեղծման սկիզբը:
Հայկական բանակի ձևվորման առաջին փուլը համարվում է 1988 - 1992թթ., երբ Հայաստանի և Ադրբեջանի միջևւ հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի և ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման հարցը: 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն: 2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարեց` համաձայն որի Ազգային բանակի օրը սահմանվեց ոչ աշխատանքային օր:
Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումները սկսվել են դեռ երկու օր առաջ և կշարունակվեն նաև այսօր: Էջմիածնում մատուցվել է Սուրբ պատարագ: Իսկ երեկ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիսավոր նիստի ժամանակ պետական և գերատեսչական պարգևներ են ստացել սպաներ և զինվորներ: