Բավ է պառակտվել
15-10-2015 09:47

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից

Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: