Բավ է պառակտվել
07-12-2013 20:06

Ադրբեջանը շուրջ 200 անգամ խախտել է հրադադարը

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ,դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:  Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն: