Բավ է պառակտվել
14-02-2015 12:48

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 15000 կրակոց

Փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ։ Ըստ ԼՂՀ ՊՆ օպերատիվ տվյալների համաձայն՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 15000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան գործողությունների: