Բավ է պառակտվել
07-08-2015 09:28

Ադրբեջանի աչքին հայկական անօդաչու թռչող սարքեր են երևում

ԼՂՀ Պաշտպանության բանակը ժխտել է այն լուրերը, թե օգոստոսի 6-ին ոչնչացվել են 2 հայկական անօդաչու թռչող սարքեր:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ադրբեջանական զինուժը շփման գոտու արևելյան մասում հայկական անօդաչու թռչող սարքեր է ոչնչացրել կեղծ է»,- ասվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «վերջերս Ադրբեջանի ՊՆ աչքին անընդհատ խփված հայկական անօդաչու թռչող սարքեր են երևում»: