Բավ է պառակտվել
17-03-2016 15:18

Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Մոսկվայի Սլավյանսկի բուլվարի բնակելի տներից մեկի շքամուտքում այսօր հայտնաբերվել է 46-ամյա Ջանփոլադ Շամիլօղլուի դին՝ բռնության հետքերով։ Նրան կրակել են։ Մարմնին 4 փամփուշտ է դիպել, որոնցից մեկը՝ գլխին։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանի քաղաքացին գործարար է եղել։ Դեպքի վայրում աշխատում են մասնագետները, որոնք պարզում են դեպքի հանգամանքներն ու հարձակմանը մասնակցած անձի ինքնությունը։  Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» և «Ապօրինի զենք, զինամթերք կրելը» հոդվածներով, որոնցով մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։