Բավ է պառակտվել
12-02-2016 11:15

Ադրբեջանի զինուժի կրակոցից ԼՂՀ-ում քաղաքացիական անձ է զոհվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: