Բավ է պառակտվել
16-01-2015 11:55

Շփման գծի ողջ երկայնքով կրկին նկատվել է լարվածության աճ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կրկին նկատվել է լարվածության աճ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 15-ին եւ լույս 16-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսեւորած ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: