Բավ է պառակտվել
26-03-2016 11:25

Ադրբեջանի զինուժի արկակոծումից Արցախում 27-ամյա քաղաքացիական անձ է վիրավորվել

Մարտի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաեւ 60 (39 արկ) եւ 82 (34 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (48 արկ) ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ): Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետեւանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Մանրամասները ճշտվում են: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը եւ հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: