Բավ է պառակտվել
16-11-2013 23:28

Ադրբեջանի բանակը ինտենսիվ կրակ է բացել Վազաշեն գյուղի ուղղությամբ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններում' մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ԶՈւ-երը խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես՝ կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ՝ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Գնդակոծության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: