Բավ է պառակտվել
09-05-2016 08:20

Ադրբեջանի զինուժն այս գիշեր կրակ է բացել ականանետերից ու նռնականետերից. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 եւ 82 մմ ականանետեր, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետեր: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ։