26-10-2016 08:40

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 240 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից news.gisher.ru-ին հայտնում են, որՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: