05-09-2016 09:49

Ադրբեջանի զինված ուժերը հանգստյան օրերին 110 անգամ հրետակոծել են ԼՂՀ-ի հետ սահմանը

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - նշվում է հաղորդագրության մեջ: