05-04-2016 12:49

Ադրբեջանը թիկունքից 2 անգամ գնդակահարել է սեփական զորքերին.ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմը երկու անգամ թիկունքի գնդակահարել է սեփական զորքերին, որոնք հայկական ճնշման տակ թողնում էին դիրքերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները: Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»,- գրել է նա: