Բավ է պառակտվել
04-04-2016 08:48

Ադրբեջանական վայրագությունները Թալիշում (լուսանկար)

Ադրբեջանական վայրագություններն իրենց ողջ «հմայքով» ի ցույց են դրվել Մարտակերտի Թալիշ գյուղում, որը հայկական ուժերն արդեն ազատարգրել են: Ադրբեջանի զորամիավորումներն ապրիլի 2-ին մտնել էին Թալիշ գյուղ, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ: Ադրբեջանցիները գնդակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։

Նշենք, որ Թալիշ գյուղը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային սահմանամերձ բնակավայր է:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա և ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։