Բավ է պառակտվել
12-11-2014 20:06

Ադրբեջանական մամուլը հայկական ուղղաթիռի մասին կեղծ ձայնագրություն է տարածում (տեսանյութ)

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեսաձայնագրություն , որում իբր պատկերված է հայկական ռազմաօդային ուժերի Ми-24 ուղղաթիռի խոցումը: Փորձագետների ուսումնասիրությունները շատ արագ ցույց տվեցին, որ գործ ունենք ադրեբջանական հերթական մանիպուլյացիայի հետ: Պատկերված կադրերը վերցված են մեկ այլ ձայնագրությունից, որը կատարվել է երկու տարի առաջ, և որտեղ արձանագրված է Սիրիայում ապստամբների կողմից կառավարական զորքերի ուղղաթիռի խոցումը: Բնօրինակում բացի տեսագրությունից առկա է ձայնագրություն, մինչդեռ ադրբեջանական մոնտաժված տարբերակում որևէ ձայնային ազդանշան չկա: