Բավ է պառակտվել
20-11-2014 14:38

Օդաչուների մարմինները վերադարձնելու այլ տարբերակները միշտ ուժի մեջ են. ՀՀ ՊՆ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՝ հակական կողմի ջանքերն առայժմ ուղղված են ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի 3 օդաչուների մարմինները դուրս բերելու շուրջ առաջացած ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ նշելով, որ այդ տարբերակը չաշխատելու դեպքում, այլ տարբերակները միշտ ուժի մեջ են։ «Այսօր մենք մեր ջանքերը ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն, կարծում ենք՝ մեր հարեւանները կհասկանան, որ ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրեն թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը եւ այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն եւ տեղափոխումը: Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանը առաջարկում է դիակները փոխանակել գերիների հետ, Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ ադրբեջանցի դիվերսանտները հանցագործություն են արել, ինչի համար պետք է պատասխան տան։